You are currently viewing UWC Դիլիջանում կբացվի Սամսունգ ինովացիոն կամպուս

2021թ. հոկտեմբերի 29-ին Սամսունգ ԱՊՀ երկրների գլխամասային գրասենյակի նախագահ և գործադիր տնօրեն պարոն Դեյ Հյու Քիմը և UWC Դիլիջանի տնօրեն պարոն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուս հիմնելու վերաբերյալ:

Սամսունգ ինովացիոն կամպուսը տեղակայվելու է UWC Դիլիջանի դպրոցում: Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը՝ հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Կրթական ծրագրի շնորհիվ բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, պայմաններ են ստեղծվելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու համար, ինչը կօգնի զարգացնել երկրի պոտենցյալը:

Սամսունգ ինովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. սկզբին: Նախաձեռնությունը կկենտրոնանա 14-16 տարեկան երեխաների շրջանում թվային հմտություններ զարգացնելու վրա: Առաջիկա երեք տարիներին հեռավար պարապմունքների և առկա բութքեմփերի համադրությամբ դասընթացին կներգրավվի տարեկան շուրջ 100 երեխա:

Հուշագրի ստորագրումը նշանավորում է երկու կազմակերպություների հանձնառությունը Հայաստանի զարգացմանը նպաստելու գործում:

Դիտեք հուշագրի ստորագրման արարողության տեսանյութը:

Նախաձեռնության մասին իմացեք ավելին մամուլի հրապարակումներից: Հղումները՝ ստորև:

Itel.am անգլերեն և հայերեն
Aravot.am անգլերեն և հայերեն
Հանրային ռադիո անգլերեն և հայերեն
News Europe անգլերեն