Մեր մասին

Սամսունգ Էլեկտրոնիքսի օժանդակությամբ հիմնադրվել և գործում են տարբեր ՏՀՏ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է պատրաստել երիտասարդ տաղանդներ ապագայի հասարակության համար: Նշված ծրագրերից է Սամսունգ ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ տարբեր երկրների երիտասարդներ հնարավորություն ունեն ծանոթանալու հիմնական տեխնոլոգիաներին և կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում:
Սամսունգ ինովացիոն կամպուսը գործում է աշխարհի շուրջ 40 երկրում:
2021թ. հոկտեմբերին Սամսունգը և UWC Դիլիջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր UWC Դիլիջանի դպրոցում Սամսունգ ինովացիոն կամպուս հիմնելու վերաբերյալ: Ծրագիրը գործելու է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի հովանու ներքո:

Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի երկարաժամկետ կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի կողմից:
Ծրագիրը մշակվել է ՌԴ Սամսունգի գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ: Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանն առաջարկում է երկու դասընթաց` «Մոբայլ հավելվածների մշակում» և «Արհեստական բանականություն»:

Ծրագրի մասին

«Մոբայլ հավելվածների մշակում» ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել 14–16 տարեկան
    Հետաքրքրված լինել ՏՏ ոլորտով և ծրագրավորմամբ
  • Ունենալ ալգորիթմական մտածողության ունակություն
  • Իմանալ առնվազն մեկ ծրագրավորման լեզու՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով
  • Ունենալ մաթեմատիկայի լավ գիտելիքներ
  • Ունենալ ռուսերենի և անգլերենի լավ մակարդակ
  • Ունենալ համակարգիչ և ինտերնետ կապ
  • Պատրաստ լինել հանձնելու առցանց թեստ և անցնելու հարցազրույց

Դասընթացն անվճար է:

Ծրագրի տևողությունը

Տարեկան 122 դասաժամ

Շաբաթական 4 դասաժամ

8 ժամ

խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ

2 ժամ

անհատական նախագծերի ներկայացում
Դասերն անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին։
Ծրագրի բաղադրիչները

Ջավա ծրագրավորման հիմունքները
20 դասաժամ

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն
24 դասաժամ

Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ
24 դասաժամ

Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում
32 դասաժամ

Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ
22 դասաժամ

Ուսուցման մեթոդներ

● Տեսական և գործնական նյութի յուրացում դասարանում
● Ինքնուրույն աշխատանք՝ հանձնարարություններ և փոքր նախագծերի իրականացում
● Անհատական նախագծերի մշակում
● Վեբինարներ
● Միջանկյալ թեստավորում յուրաքանչյուր բաղադրիչի ավարտին

Ինչպես դիմել

Քայլ 1․ Լրացնել առցանց հայտը

Սեղմեք «Գրանցվել»: Դուք կվերահասցեագրվեք Սամսունգի ինովացիոն կամպուսի հայտերի ընդունման պորտալ։ Լրացրեք բոլոր պարտադիր դաշտերը և ուղարկեք ձեր հայտը։

 

Կարևոր է․ Պատրաստ եղեք հանձնելու առցանց թեստ և անցնելու հարցազրույց։

Հայտադիմումը հասանելի է ռուսերենով։

Քայլ 2․ Անցնել առցանց թեստը

Հայտը ներկայացնելուց հետո ձեզ կառաջարկվի անցնել առցանց թեստ։

Մոբայլ հավելվածների մշակում

  • Տևողություն 90 րոպե
  • Հարցերի քանակ 7
  • Լեզուն ռուսերեն է
  • Անցողիկ միավորը 6 առավելագույն 7-ից

Միայն թեստը հաջողությամբ հանձնած դիմորդները կանցնեն հաջորդ փուլ։

Քայլ 3․ Անցնել առցանց հարցազրույց

Հաջողակ թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դուք կստանաք ավտոմատ էլեկտրոնային նամակ՝ ձեր հարցազրույցի օրն ու ժամը հաստատելու համար։ Առցանց հարցազրույցի ընթացքում՝

  • Դուք կհանդիպեք ծրագրի ներկայացուցիչներին։
  • Կքննարկեք ձեր մոտիվացիան և պատրաստվածությունը ծրագրի համար։
  • Ձեզ կտեղեկացնեն որոշումների ընդունման ժամկետների մասին։

Քայլ 4․ Ստանալ ընդունելության որոշումը

Հարցազրույցների փուլի ավարտից հետո դիմորդները կստանան էլեկտրոնային նամակ արդյունքների վերաբերյալ։ Ընդունված դիմորդները կստանան հետագա հրահանգներ ծրագրին միանալու մասին

«Արհեստական բանականություն» ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել 18–25 տարեկան
  • Սովորել բուհական ՏՏ ծրագրերում
  • Ունենալ Python լեզվի բազային գիտելիքներ
  • Ունենալ բարձրագույն մաթեմատիկայի լավ գիտելիքներ
  • Ունենալ անգլերենի և ռուսերենի լավ մակարդակ
  • Ունենալ համակարգիչ և ինտերնետ կապ
  • Պատրաստ լինել հանձնելու առցանց թեստ և անցնելու հարցազրույց

Դասընթացն անվճար է:

Ծրագրի տևողությունը

Տարեկան 128 դասաժամ

Շաբաթական 4 դասաժամ

92 ժամ

ինքնուրույն աշխատանք

110 ժամ

անհատական նախագծի վրա աշխատանք
Դասերն անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին։

Ծրագրի բաղադրիչները

Մեքենայական ուսուցման հիմունքներ
32 դասաժամ

Նեյրոնային ցանցեր և համակարգչային տեսողություն
48 դասաժամ

Բնական լեզվի մշակում
48 դասաժամ

Ուսուցման մեթոդներ
● Տեսական և գործնական նյութի յուրացում լսարանում
● Ինքնուրույն աշխատանք, որը բաղկացած է առաջադրանքներից և ղեկավարվող մինի-նախագծերից
● Անհատական նախագծի մշակում
● Մասնակցություն վեբինարներին

Ինչպես դիմել

Քայլ 1․ Լրացնել առցանց հայտը

Սեղմեք «Գրանցվել»: Դուք կվերահասցեագրվեք Սամսունգի ինովացիոն կամպուսի հայտերի ընդունման պորտալ։ Լրացրեք բոլոր պարտադիր դաշտերը և ուղարկեք ձեր հայտը։

 

Կարևոր է․ Պատրաստ եղեք հանձնելու առցանց թեստ և անցնելու հարցազրույց։

Հայտադիմումը հասանելի է ռուսերենով։

Քայլ 2․ Անցնել առցանց թեստը

Հայտը ներկայացնելուց հետո ձեզ կառաջարկվի անցնել առցանց թեստ։

Արհեստական բանականություն

  • Մոբայլ հավելվածների մշակում
  • Տևողություն 90 րոպե
  • Հարցերի քանակ 10
    Լեզուն ռուսերեն է
  • Անցողիկ միավորը 5 առավելագույն 10-ից

Միայն թեստը հաջողությամբ հանձնած դիմորդները կանցնեն հաջորդ փուլ։

Քայլ 3․ Անցնել առցանց հարցազրույց

Հաջողակ թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դուք կստանաք ավտոմատ էլեկտրոնային նամակ՝ ձեր հարցազրույցի օրն ու ժամը հաստատելու համար։ Առցանց հարցազրույցի ընթացքում՝

  • Դուք կհանդիպեք ծրագրի ներկայացուցիչներին։
  • Կքննարկեք ձեր մոտիվացիան և պատրաստվածությունը ծրագրի համար։
  • Ձեզ կտեղեկացնեն որոշումների ընդունման ժամկետների մասին։

Քայլ 4․ Ստանալ ընդունելության որոշումը

Հարցազրույցների փուլի ավարտից հետո դիմորդները կստանան էլեկտրոնային նամակ արդյունքների վերաբերյալ։ Ընդունված դիմորդները կստանան հետագա հրահանգներ ծրագրին միանալու մասին

Մեր թիմը

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կարող եք գրել Samsungcampus@uwcdilijan.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարեք մեզ +37477611393