You are currently viewing Հունիսի 10-ին Սամսունգի ինովացիոն կամպուսում  տեղի ունեցավ երկրորդ խմբի ավարտական արարողությունը

Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի թեք ոլորտի կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Ծրագրի շրջանավարտների առաջին սերնդի երկրորդ խումբը՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 50 երիտասարդ, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացը, ներկայացրեցին իրենց մշակած Անդրոիդ բջջային հավելվածները:

Սամսունգի ինովացիոն կամպուսում սաներն անցնում են իննամսյա նախագծահեն դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից՝

  • Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ,
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
  • Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ,
  • Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:

Դասընթացն ավարտած սաները ներկայացրեցին իրենց անհատական նախագծերը, որ մշակել են օգտագործելով դասընթացի արդյունքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: Նախագծի ներկայացումն ըստ էության դասընթացի ավարտական քննությունն է, որի արդյունքում սաներն ստանում են հավաստագիր: Նախագծերը գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից, որը ներառում է Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներ և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մեզ համար պատիվ է համագործակցել Սամսունգի հետ այս նախաձեռնության շրջանակներում: Մեծ աշխատանք է արվել այս արդյունքներն ապահովելու և հաջողության հասնելու համար: Հպարտ ենք, որ Սամսունգի հետ մեր համագործակցության շնորհիվ UWC Դիլիջանը կարող է նաև այս կերպ նպաստել Հայաստանի զարգացմանը»,- ասաց UWC Դիլիջանի կառավարման խորհրդիանդամ Արման Ջիլավյանը:

«Մենք ամուր հավատ ունենք ապագա սերունդների ներուժի նկատմամբ: Եվ մեր ընկերության համար հսկայական նշանակություն ունի երիտասարդների կրթության մեջ իրականացվող սոցիալական ներդրումը։ Ողջ աշխարհում Սամսունգի ինովացիոն կամպուսը երիտասարդներին հնարավորություն է տալիս տիրապետել ամենանորարար ՏՏ տեխնոլոգիաների և հաջողությամբբացահայտել իրենց տաղանդներն ու ապագա ներուժը: Մենք հպարտ ենք UWC Դիլիջանի քոլեջի հետ համագործակցությամբ: Մեր համատեղ ծրագրի զարգացման ընթացքում UWC Դիլիջանիղեկավարության և Սամսունգ ինովացիոն կամպուս Հայաստանի թիմի աջակցության շնորհիվ UWC Դիլիջանում իրականացվող ծրագիրն արձանագրում է տպավորիչ արդյունքներ, ինչի ապացույցըմեր տաղանդավոր շրջանավարտների ստեղծած հավելվածների բարձր մակարդակն է: Ջերմորենշնորհավորում ենք բոլոր երիտասարդ ծրագրավորողներին Սամսունգի ինովացիոն կամպուսիծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ»,- նշեց Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀտարածաշրջանի գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պևնևը:

UWC Դիլիջանը և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսը ընկերությունը 2021թ. Հայաստանի Դիլիջան համայնքում հիմնել են Սամսունգի ինովացիոն կամպուսը: Նախաձեռնությունն Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ծրագրավորում սովորելու հնարավորություն է ստեղծել հայ երիտասարդների համար՝ այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանը:

Սամսունգ Էլեկտրոնիքսն իրականացնում է տարբեր ՏՏ կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր կառաջնորդնեն հասարակությանը դեպի ապագա: Այս ծրագրերից մեկը UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսն է, որը հաջորդ երեք տարիների ընթացքում հեռավար և առկա ձևաչափով անցկացվող դասընթացին ներգրավելու է տարեկան 100 սան: Ծրագրին կարող են ընդգրկվել 14-16 տարեկան հայ երեխաներ։ Հայաստանում ծրագրի իրականացման համար Սամսունգ Էլեկտրոնիքսը տրամադրել է 25 համակարգիչ, սմարթ գրատախտակներ և այլ ժամանակակից տեխնոլոգիական սարքեր: