Ի՞նչ պահանջներ են ներկայացվում դիմորդին:
Դիմորդը պետք է լինի 14-16 տարեկան, ունենա ՏՀՏ հմտություններ և մաթեմատիկայի գիտելիք, որպեսզի կարողանա մասնակցել առցանց մրցույթին: Ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է: Դիմորդը պետք է ունենա անձնական համակարգիչ կամ պլանշետ, որպեսզի կարողանա մասնակցել հեռավար դասերին:
Ի՞նչ լեզվով ենք հայտադիմում ներկայացնելու:

Հայտադիմում ներկայացնելու գործընթացը ռուսերեն/անգլերեն է:

Ի՞նչ լեզվով են դասերը լինելու:
Դասավանդման լեզուն ռուսերենն է:
Ինչո՞ւ է դասավանդման լեզուն ռուսերենը:

Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուսը նոր նախաձեռնություն է, ուստի առայժմ առկա ուսումնական նյութերը ռուսերեն լեզվով են, քանի որ մշակվել են Ռուսաստանում: Հայերեն կամ անգլերեն տարբերակները դեռ առկա չեն:

Ինչպե՞ս դիմեմ ծրագրին:

Գրանցվեք innovationcampus.ru, ապա լրացրեք հայտադիմումը:

Կպատմե՞ք դիմելու գործընթացի մասին:
Գրանցվելուց հետո առցանց թեստ կհանձնեք: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում կանցնեք երկրորդ փուլ և կհրավիրվեք առցանց հարցազրույցի:
Ծրագրի թեստի համար նախապատրաստական նյութեր կա՞ն, որպեսզի պատրաստվեմ:

Ոչ:

Ե՞րբ կիմանամ՝ ընդունվել եմ, թե ոչ:
Հարցազրույցի ընթացքում կիմանաք արդյունքները հայտնելու վերջնաժամկետի մասին:
Որքա՞ն է տևում ծրագիրը:
Ծրագրի տևողությունը 132 դասաժամ է, շաբաթական 4 դասաժամ բաշխվածությամբ: Ծրագրի շրջանակում մասնակիցներն աշխատում են իրենց անհատական Անդրոիդ բջջային հավելվածների վրա, որը ներկայացնում են դասընթացի ավարտին:
Ե՞րբ և որտե՞ղ են անցկացվելու դասերը:
Առկա դասերն անցկացվելու են հանգստյան օրերին UWC Դիլիջանի դպրոցում՝ Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում: Կլինեն նաև հեռավար դասեր և հատուկ բութքեմփեր:
Ովքե՞ր են դասավանդում Սամսունգ ինովացիոն կամպուսում:
Մեզ մոտ դասավանդում են Սամսունգ Էլեկտրոնիքսի կողմից հավաստագրված ուսուցիչներ, ովքեր անցնում են ամենամյա վերապատրաստում բարձր մակարդակով:
Որքա՞ն է ուսման վարձը:

Սամսունգ ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի սոցիալական ծրագրերից է: Ուսուցումն անվճար է:

Ինչպե՞ս հասնեմ UWC Դիլիջանի դպրոց:
Ապահովվելու է տրանսպորտ Տավուշի մարզից, Երևանից և Գյումրիից:
Ավարտական վկայական կստանա՞մ:
Այո, եթե բավարարեք բոլոր պահանջները:
Ո՞րն է դիմելու վերջնաժամկետը:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. հունիսի 1-ն է:

Ե՞րբ են դասերը սկսվելու:

Ուսուցումը կմեկնարկի 2022թ. սեպտեմբերին: Ամսաթվերը կհայտնենք ավելի ուշ:

Դասացուցակը ե՞րբ կիմանամ:

Դասացուցակը կստանաք ծրագրի սկզբից մեկ շաբաթ առաջ էլեկտրոնային նամակով: Այն նաև կտեղադրվի myitschool.ru պորտալի Ձեր էջում, որի միջոցով գրանցվել էիք: