Մեր մասին
Սամսունգ Էլեկտրոնիքսի օժանդակությամբ հիմնադրվել և գործում են տարբեր ՏՀՏ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է պատրաստել երիտասարդ տաղանդներ ապագայի հասարակության համար: Նշված ծրագրերից է Սամսունգ ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ տարբեր երկրների երիտասարդներ հնարավորություն ունեն ծանոթանալու հիմնական տեխնոլոգիաներին և կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում:
Սամսունգ ինովացիոն կամպուսը գործում է աշխարհի շուրջ 23 երկրում: 2020թ. դրությամբ ծրագիրն արդեն ունեցել է շուրջ 160,000 սան:
2021թ. հոկտեմբերին Սամսունգը և UWC Դիլիջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր UWC Դիլիջանի դպրոցում Սամսունգ ինովացիոն կամպուս հիմնելու վերաբերյալ: Ծրագիրը գործելու է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի հովանու ներքո:
Ծրագրի մասին
Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի երկարաժամկետ կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի կողմից:
Ծրագիրը մշակվել է ՌԴ Սամսունգի գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ: Ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան, ՏՀՏ-ով հետաքրքրվող պատանիների համար, ովքեր ունեն՝
Տրամաբանական մտածողություն,
Մաթեմատիկայի լավ իմացություն,
Ռուսերենի լավ իմացություն,
Գիտեն առնվազն մեկ ծրագրավորման լեզու՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով:
Ուսուցման սկզբունքները
Տարեկան 122 դասաժամ
Շաբաթական 4 դասաժամ8 ժամ
խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ2 ժամ
անհատական նախագծերի ներկայացում
Ջավա ծրագրավորման հիմունքները
20 դասաժամ
Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն
24 դասաժամ
Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ
24 դասաժամ
Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում
32 դասաժամ
Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ
22 դասաժամ
Վեբինարներ
Մեր թիմը
Վարդան Ավագյան
Հեղինե Հարությունյան
Կիմ Դուրգարյան
Արսեն Դավթյան
Միքայել Էլիզբարյան
Գրանցվել
Քայլ 1
Սեղմեք Գրանցվել կոճակը և լրացրեք հայտադիմումը innovationcampus.ru կայքում քայլ առ քայլ ուղեցույցի օգնությամբ: Դիմումը ռուսերեն լեզվով է:
Քայլ 2
Հայտադիմումը լրացնելուց հետո պետք է հանձնեք օնլայն թեստ: Թեստը կազմված է 7 հարցից: Թեստը լրացնելու համար ունեք 1.5 ժամ: Թեստի լեզուն ռուսերենն է:
Քայլ 3
Թեստը հաջող հանձնելու դեպքում կհրավիրվեք օնլայն հարցազրույցի (անցողիկ է 6 և ավելի միավորը): Հարցազրույցի ընթացքում կհայտնենք, թե երբ կիմանաք՝ ընդունվել եք, թե ոչ: