You are currently viewing UWC Դիլիջանի հիմնադիրները այցելեցին Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուս

UWC Դիլիջանի դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը վերջերս շրջայց կատարեցին UWC Դիլիջանում Սամսունգ ինովացիոն կամպուսի լաբորատորիայում: Լաբորատորիան համալրված է Սամսունգի արդիական տեխնոլոգիական սարքերով, այդ թվում՝ 21 համակարգչային կետ, սմարթ գրատախտակներ և այլ սարքեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Սամսունգ ինովացիոն կամպուսի ծրագրի իրականացման համար:

 

«Ուրախ եմ, որ UWC Դիլիջանի դպրոցում իրականացվում է նոր ծրագիր, որը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է տեխնոլոգիայի զարգացումը 21-րդ դարում Հայաստանում: Հայ երեխաները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է Սամսունգ Էլեկտրոնիքսի օգնությամբ, և ես ուրախ եմ, որ Դիլիջանը շարունակում է իր կրթական գործը ոչ միայն արտասահմանի այլ նաև հայ երեխաների համար», նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

UWC Դիլիջանի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը ավելացրեց, «Մենք հավատում ենք, որ UWC Դիլիջանում Սամսունգ ինովացիոն կամպուսի ծրագիրը մեծ գործընկերության սկիզբ է, որը նշանակալի դերակատարում կունենա հայ երեխաների կրթության, ինչպես նաև հետագա զարգացման հնարավորությունների ստեղծման գործում: Շնորհակալ ենք Սամսունգին լաբորատորիան ամենաարդիական տեխնիկայով համալրելու համար: Դժվարին պայմաններում մեծացող երեխաները ավելի լավ ապագայի հեռանկար կտեսնեն»

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին ողջունելով Սամսունգ ինովացիոն կամպուսի լաբորատորիայում՝ ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը նշեց. «Հաջորդ ամիս նախատեսում ենք կատարել լաբորատորիայի բացումը: Ամեն ինչ անելու ենք, որ հայ երիտասարդների համար նախատեսված այս ծրագիրը հաջողի»: