UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուս (SIC) ծրագրի հինգ հայ շրջանավարտ մասնակցել է հուլիսի 5-6-ը տեղի ունեցած Սամսունգ 2023 միջազգային մրցույթին։ Նրանցից երեքն արժանացել են մրցանակների երեք անվանակարգերում.
- Առաջին հորիզոնական, խաղեր կատեգորիա՝ Էմմա Մանուկյան (LightBrains), Գեղարքունիք, Գավառ
- Երկրորդ հորիզոնական, ծրագրավորում կատեգորիա՝ Արտյոմ Ջանգիրյան (ArFinance) Արցախ, Ստեփանակերտ (բնակվում է Երևանում)
- Երրորդ հորիզոնական, սոցիալական հավելված կատեգորիա՝ Գագիկ Սարգսյան (Traveler), Երևան
Մյուս երկու ուսանողներն են, որոնց բջջային հավելվածները ներկայացված էին մրցույթին.
- Ռոբերտ Բուդաղյան (Encrypter) — ծրագրավորում կատեգորիա, Երևան
- Էդգար Բեժանյան (Get Product) — սոցիալական հավելված կատեգորիա, Շիրակ, Գյումրի
Գործընկերների հետ միասին Սամսունգն իրականացնում է շուրջ 60 Սամսունգ ինովացիոն կամպուս ծրագրեր Ռուսաստանում և մեկը՝ UWC Դիլիջանում: UWC Դիլիջանում Սամսունգ ինովացիոն կամպուս ծրագրի իրականացման առաջին տարին էր՝ 80 շրջանավարտներով: Յուրաքանչյուր սանի դասընթացն ավարտելու պահանջը Անդրոիդ օպերացիոն համակարգում բջջային հավելվածների մշակումն է: Ամենաբարձր վարկանիշ ունեցող բջջային հավելվածները ներկայացվեցին Սամսունգ միջազգային մրցույթին։ Այնուհետև, հավելվածների վերջնական ընտրությունն ըստ կատեգորիաների՝ խաղեր, ծրագրավորում և սոցիալական հավելված, ներկայացվեց գնահատման Սամսունգի կողմից հավաստագրված հրահանգիչներին, համակարգչային գիտության և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին: Այս տարի բոլոր Սամսունգ ինովացիոն կամպուսներից եղել է 19 հայտ, որոնցից 5-ը՝ UWC Դիլիջանի Սամսունգ ինովացիոն կամպուսից, որոնք ներկայացվել են 2023 թվականի հուլիսի 5-6-ը կայացած եզրափակիչ մրցույթին:
«Մենք միանգամայն հիացած ենք մեր ուսանողների ցուցադրած արդյունքներով։ Բոլոր 5 ուսանողները ներկայացրել են ամենաբարձր չափանիշներով մշակված բջջային հավելվածները։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր հրահանգիչներին, ովքեր ապահովել են աշխատանքի հետևողական ջանքերն ու որակը։ Հատկապես հաճելի է նման ձեռքբերումներ ունենալ, քանի որ մենք նոր հարթակ ենք՝ առաջին շրջանավարտներով»,- ասաց Սամսունգ ինովացիոն կամպուսի UWC Դիլիջանի ծրագրերի ղեկավար Վարդան Ավագյանը:
Ելույթ ունենալով մրցույթի բացմանը` UWC Դիլիջանիի համահիմնադիր և խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն ասաց. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Սամսունգըը համագործակցել է UWC Դիլիջանի հետ այս նորարարական նախաձեռնության մեջ: Շատ բան է արվել առաջին արդյունքները ստանալու և հաջողության հասնելու համար։ Այժմ վստահաբար կարող եմ ասել, որ Սամսունգիի հետ մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացել նպաստելու Հայաստանի զարգացմանը»։
«Սամսունգ ինովացիոն կամպուս ծրագիրն ակտիվորեն զարգանում է աշխարհի ավելի քան 30 երկրներում։ Անցյալ տարի ծրագրի դասընթացը մեկնարկել է Դիլիջանում՝ UWC միջազգային դպրոցում: Քոլեջի ղեկավարության կողմից ծրագրին ակտիվ աջակցության, ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի և նախագծում ներգրավված ողջ անձնակազմի համատեղ ջանքերի շնորհիվ, ծրագրի հայաստանյան շրջանավարտները մշակեցին հաջողված նախագծեր, և արժանացան մրցանակների մրցույթի եզրափակչի բոլոր երեք անվանակարգերում: Մենք ակնկալում ենք հաջող համագործակցություն UWC Դիլիջանի հետ առաջիկա տարիներին»: — ասել է ԱՊՀ երկրներում Սամսունգ Էլեկտրոնիքսի գլխավոր գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պևնևը։
UWC Դիլիջանը և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսը ընկերությունը 2021թ. Հայաստանի Դիլիջան համայնքում հիմնել են Սամսունգի ինովացիոն կամպուսը: Նախաձեռնությունն Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ծրագրավորում սովորելու հնարավորություն է ստեղծել հայ երիտասարդների համար՝ այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանը: