Մեր մասին

Սամսունգ Էլեկտրոնիքսի օժանդակությամբ հիմնադրվել և գործում են տարբեր ՏՀՏ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է պատրաստել երիտասարդ տաղանդներ ապագայի հասարակության համար: Նշված ծրագրերից է Սամսունգ ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ տարբեր երկրների երիտասարդներ հնարավորություն ունեն ծանոթանալու հիմնական տեխնոլոգիաներին և կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում:
Սամսունգ ինովացիոն կամպուսը գործում է աշխարհի շուրջ 23 երկրում: 2020թ. դրությամբ ծրագիրն արդեն ունեցել է շուրջ 160,000 սան:
2021թ. հոկտեմբերին Սամսունգը և UWC Դիլիջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր UWC Դիլիջանի դպրոցում Սամսունգ ինովացիոն կամպուս հիմնելու վերաբերյալ: Ծրագիրը գործելու է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի հովանու ներքո: 

Ծրագրի մասին

Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի երկարաժամկետ կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի կողմից:

Ծրագիրը մշակվել է ՌԴ Սամսունգի գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ: Ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան, ՏՀՏ-ով հետաքրքրվող պատանիների համար, ովքեր ունեն՝

 Տրամաբանական մտածողություն,
 Մաթեմատիկայի լավ իմացություն,
 Ռուսերենի լավ իմացություն,
 Գիտեն առնվազն մեկ ծրագրավորման լեզու՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով:

Ուսուցման սկզբունքները

Համակողմանի մոտեցում
Ծրագիրը տալիս է ՏՀՏ և ծրագրավորման բազմակողմանի հիմնարար գիտելիք՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սանի կարողությունը
Նախագծային ուսուցում
Սաները աշխատում են Անդրոիդի բջջային հավելվածների անհատական նախագծերի վրա
Տարբեր մակարդակների սաների ներգրավում
Սաները հնարավորություն ունեն «միջուկին» զուգահեռ խորապես ուսումնասիրել լրացուցիչ թեմաներ
Ծրագրի տևողությունը

Տարեկան 122 դասաժամ

Շաբաթական 4 դասաժամ

8 ժամ

խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ

2 ժամ

անհատական նախագծերի ներկայացում
Ծրագրի բաղադրիչները

Ջավա ծրագրավորման հիմունքները
20 դասաժամ

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն
24 դասաժամ

Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ
24 դասաժամ

Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում
32 դասաժամ

Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ
22 դասաժամ

Ուսուցման մեթոդներ
Տեսական և գործնական նյութի յուրացում դասարանում
Ինքնուրույն աշխատանք՝ հանձնարարություններ և փոքր նախագծերի իրականացում
Անհատական նախագծերի մշակում

Վեբինարներ

Միջանկյալ թեստավորում յուրաքանչյուր բաղադրիչի ավարտին

Մեր թիմը

Գրանցվել

Քայլ 1

Սեղմեք Գրանցվել կոճակը և լրացրեք հայտադիմումը innovationcampus.ru կայքում քայլ առ քայլ ուղեցույցի օգնությամբ: Դիմումը ռուսերեն լեզվով է:

Քայլ 2

Հայտադիմումը լրացնելուց հետո պետք է հանձնեք օնլայն թեստ: Թեստը կազմված է 7 հարցից: Թեստը լրացնելու համար ունեք 1.5 ժամ: Թեստի լեզուն ռուսերենն է: 

Քայլ 3

Թեստը հաջող հանձնելու դեպքում կհրավիրվեք օնլայն հարցազրույցի (անցողիկ է 6 և ավելի միավորը): Հարցազրույցի ընթացքում կհայտնենք, թե երբ կիմանաք՝ ընդունվել եք, թե ոչ:

Դիմելու համար օգտագործեք քայլ առ քայլ ուղեցույցը:

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կարող եք գրել Samsungcampus@uwcdilijan.am էլեկտրոնային հասցեին